Իրադարձություններ Հայաստանում
Հոգեկան առողջության կոալիցիան ամփոփում է 2023թ․
Օրերս Երևանում կայացել է հոգեկան առողջության կոալիցիայի ամփոփիչ հանդիպումը։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում ասել է, որ կոալիցիան ստեղծվել է ՀՀ ԱՆ նախար տիկին Ա․Ավանեսյանի նախաձեռնությամբ և միավորում է հոգեկան առողջության ոլորտում գործող գրեթե բոլոր տեղական և միջազգային հասարակական, պետական և մասնավոր կազմակերպությունները։
«Սա հարթակ է՝ տեղեկատվություն փոխանցելու, նոր գաղափարներ գեներացնելու, ինչպես նաև նոր պլաններ մշակելու համար։
Այս նախաձեռնությունը գալիս է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, որը ձևավորել է Եվրոպայի հոգեկական առողջության կոալիցիան և քաջալերում է կազմակերպել նման կոալիցիաների ձևավորումը նաև Եվրոպական ռեգիոնի երկրներում»։
Ա․ Սողոյանի փոխանցմամբ՝ միջոցառման ընթացքում ամփոփվել են նոր իրավիճակում կատարված աշխատանքները և հնարավորինս ուրվագծվել ապագայում կատարվելիք ծրագրերը։
«Սեպտեմբերից սկսած բազմաթիվ միջազգային և տեղական կազմակերպություններ ներգրաված են բռնի տեղահանված բնակչությանն օժանդակող ծրագրերում և շատ կարևոր է տեղեկատվության փոխանակումը։
Կան, իհարկե, օնլայն հարթակներ, որտեղ քննարկվում են այդ հարցերը, բայց դեմ առ դեմ հանդիպելն ու այդ ամենը գործնական մթնոլորտում քննարկելը միանշանակ ավելի օգտակար կլինի»,- նշել է Ա․Սողոյանը։
Միջոցառմանը ներկա առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն իր խոսքում ասել է, որ հոգեկական առողջության հետ կապված խնդիրներն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում գնալով ավելանում ու մեծ կարևորություն են ստանում։
«Այս կոալիցիան նպատակ ունի պարբերաբար հանդիպումներ կազմակերպել և դրա միջոցով ոչ միայն խնդիրներ վեր հանել, այլ քննարկել և տեղեկացնել ոլորտի մասնագետներին, թե ինչպիսի աշխատանքներ են իրականացվում դաշտում։ Սա կարևոր մի հարթակ է։ Առաջին հերթին՝ տեղեկատվություն փոխանակելու համար։ Կփորձենք որքանով, որ դա հնարավոր է արդյունավետ օգտագործած լինել այն»։

Միջոցառմանը ներկայացված էր նաև Եվրամիության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Որակի իրավունք» ծրագրի շրջանակներում Վարդենիսի տուն-ինտերնատի բնակիչների հոգեսոցիալական վերականգնման ընթացքում կատարված ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը: Ծրագրի շրջանակներում բնակիչները ձեռք են բերել հմտություններ, որոնց շնորհիվ կարող են դուրս գրվելուց հետո աշխատել, բարիք ստեղծել և օգտակար լինել նաև սեփական ընտանիքին:


26.12.2023 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ